Հրդեհ Սերգիեւ Պոսադում, կան զոհեր եւ վիրավորներ

Հրդեհ Սերգիեւ Պոսադում, կան զոհեր եւ վիրավորներ
Հրդեհ է տեղի ունեցել Սերգիեւ Պոսադի հինգհարկանի բնակելի տներից մեկում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, որից երկուսը` երեխա: Եվս երկու մեծահասակներ տարբեր ծանրության այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հրդեհի պատճառները պարզվում են: ՌԴ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ միջադեպի առնչությամբ: