Գերմանիան ցանկանում է խորհրդակցել Իրանի հետ

Գերմանիան ցանկանում է խորհրդակցել Իրանի հետ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ կցանկանար խորհրդակցել իրանցի իր գործընկերոջ հետ` այդ երկրում տիրող ներքին խլրտումների հետ կապված: Այս մասին հայտնում է ZDF հեռուստակայանը: Ըստ հրապարակման, Գաբրիելն ասել է, որ առաջիկայում հնարավոր է ինքը հանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ակնկալվում է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի այցը Եվրոպա, արդեն հաջորդ շաբաթ:



Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ խլրտումների առաջին օրերին արդեն Բեռլինը սերտ կապեր է պահել Թեհրանի հետ ստեղծված իրադրությանն ավելի հստակ տեղեկանալու համար: