SpaceX-ը կրիչ հրթիռ է արձակել, որի վրա եղել է ամերիկյան գաղտնի արբանյակ

SpaceX-ը կրիչ հրթիռ է արձակել, որի վրա եղել է ամերիկյան գաղտնի արբանյակ
Zuma գաղտնի առաքելության արբանյակով Falcon 9 հրթիռ է արձակվել SpaceX ընկերության կողմից Ֆլորիդայում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ հրթիռի արձակումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է տեղական հեռուստակայաններով եւ համացանցում: Zuma-ի պարամետրերն ու նշանակությունը, ինչպես նաեւ, թե որ գերատեսչության համար է այն գործելու գաղտիացված են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Falcon 9 հրթիռ էր արձակվել SpaceX-ի կողմից, որոնք կրել էին Iridium արբանյակներ: