Գիլյերմո դե Տորոն ստացել է «Ոսկե գլոբուս»

Գիլյերմո դե Տորոն ստացել է «Ոսկե գլոբուս»
Ռեժիսոր Գիլյերմո դե Տորոն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ռեժիսոր անվանակարգում: Այս մասին կարդում ենք մրցանակի պաշտոնական թվիթերյան էջում: Այս մրցանակը նա ստացել է «Ջրի ձեւը» ֆիլմի համար: Ֆիլմը նաեւ մրցանակի է արժանացել լավագույն սաունդթրեք անվանակարգում, իսկ մրցանակն էլ ստացել է Ալեքսանդր Դեպլան: Նշենք, որ այս ֆիլմը նաեւ առաջադրվել էր «Օսկարի»: NBC-ն էլ հավելում է, որ «Ոսկե գլոբուս» է ստացել նաեւ «Աղախնի պատմությունը» սերիալը: Այստեղ գլխավոր դերակատարման համար մրցանակի է արժանաել արդեն Էլիզաբեթ Մոսը: Հիշեցնենք, որ 2017 –ին այս սերիալը ստացել էր «Էմմի» մրցանակ: