Քսան չկար․․․

Քսան չկար․․․
 Հունվարի 7-ին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինվորը՝ 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից է: Շողակաթ /Շորժա/ գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին, Ռուսաստանի Մորդովիայի մարզից եկած աքսորականների միջոցով: Գյուղը նախկինում կրել է Նադեժդինո անվանումը: 1989-1992թվականներին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված փախստականներով  և Արծվաշենից բռնի տեղահանված ընտանիքներով: Փոքր գյուղ է, մոտ 500 բնակիչ։



Վաչեի ծնողները նույնպես  Արծվաշենից են գաղթել։ Վաչեն իրենից փոքր երկու քույր ունի։ Մեկ տարի է, ինչ ծառայում է։ 20-ը չի լրացել։



 Համայնքի ղեկավարը Սուլիկո Շուշանյանն է, ով 1992թ. օգոստոսի 6-ից տեղափոխվել է Կրասնոսելսկի շրջանի Շորժա գյուղ, կապված ռազմական գործողությունների հետ:

1991-1994թթ. մասնակցել է մարտական գործողություններին:



 Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 



Հասմիկ Բաբաջանյան