Լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում

Լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`



**Երեւան քաղաքի՝**



10։30-16։30 Թումանյան փ. 40 շենքը եւ հարակից հանրային բաժանորդներ,



**Կոտայքի մարզի՝**



10։00-12։00 Առինջ գյուղը մասնակի,



12։00-13։30 Քասախ գյուղը մասնակի, Քասախի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Վիվասել ՄՏՍ» բջջային կայանը, Զինմասը, «Մուշ», «Հարավային», «Փախստականների» թաղամասերը, Նեւրոզների կլինիկան,



**Գեղարքունիքի մարզի՝**



10։00-11։00 Սեւան քաղաքի Չարենցի, Ազնավուրի փողոցները մասնակի, Լճափնյա թաղամասը, «Համլետ Ասատրյան», «Համլետ Սանեյան», «Գոլդ Մաստեր», «Մեծեփասար» ընկերությունները, Սեւանի թիվ 4 եւ Ավագ դպրոցները, «Տելեմակ» գազալցակայանը: