Facebook-ի նոր ծառայությունը կփորձի բացահայտել «ռուսական քարոզչություն» եղե՞լ է թե ոչ

Facebook-ի նոր ծառայությունը կփորձի բացահայտել «ռուսական քարոզչություն» եղե՞լ է թե ոչ
Facebook-ը նոր գործիք է ստեղծել, որով հնարավոր է պարզել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկացի օգտատերերը հանդիպե՞լ են արդյոք խմբերի կամ գրառումների, որոնք պարունակել են «ռուսական քարոզչություն»,- գրում է «Կոմերսանտը»:



Վերլուծության համաձայն շուրջ 140 միլիոն օգտատեր, Facebook-ի նորությունների հոսքում կարող էր ռուսական քարոզչություն տեսնել։



Ծառայության միջոցով հնարավոր կլինի տվյալները հաշվարկել՝ քարոզչական էջերից որեւէ մեկին բաժանորդագրվելու դեպքում: Հակառակ դեպքում, հնարավոր չի լինի պարզել, թե օգտատիրոջ Facebook-ի նորությունների հոսքում քաղաքական գովազդ հայտնվել է թե ոչ:



Նյութը պատրաստվեց [Վեբեքս](http://webex.am/)՝ [վեբ ծրագրավորման դպրոցում](http://training.webex.am/)։