YouTube-ը Sony-ի և Universal–ի հետ համատեղ պատրաստվում է նոր երաժշտական ծառայություն ստեղծել

YouTube-ը Sony-ի և Universal–ի հետ համատեղ պատրաստվում է նոր երաժշտական ծառայություն ստեղծել
YouTube-ը համագործակցելով Sony Music Entertainment և Universal Music Group-ի հետ, 2018–ի սկզբին նոր երաժշտական ծառայություն կստեղծի։



Նոր երաժշտական ծառայության մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Տեղեկություններ կան, որ որոշ տեսահոլովակներ վճարովի կլինեն, որոշներն էլ՝ անվճար։ YouTube-ն այս շրջանում ակտիվ աշխատում է ծառայության մոնետիզացիայի ուղղությամբ։



Սպասվում է, որ նոր նախագծի գործարկմամբ կմեծանա հեղինակների եկամուտները, որոնք վերջին շրջանում դժգոհություն էին արտահայտում, որ YouTube-ում իրենց կատարումներն անվճար հասանելի են և շահույթը քիչ է, քան Apple Music–ից կամ Spotify–ից։



Նյութը պատրաստվեց՝ [Նոթբուք Սենթրում](http://notebookcentre.am/)։