Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները կարևոր քննարկում ունեն

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները կարևոր քննարկում ունեն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման հարցերը։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Politico-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին։

Երեք երկրների ղեկավարների փարիզյան հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը։

Հանդիպմանը կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Կիևի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մակրոնը կոչ էր արել Ուկրաինայի համար ապահովել անվտանգության հուսալի երաշխիքներ։ 

Նրա խոսքով, անհրաժեշտ է Կիևին կոնկրետ ճանապարհ առաջարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Իր հերթին, Գերմանիայի կանցլերը նշել է, որ այս պահին ողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի ոչ թե Դաշինքին Ուկրաինայի անդամակցության վրա, այլ այն ձևի վրա, որով Ուկրաինային կարող են աջակցել։ Լեհական կողմն իր հերթին Ուկրաինայի անվտանգության լուրջ երաշխիքներ է պահանջել։