Ավելի քան 40 միլիոն մարդ ԱՄՆ-ում չքավոր է համարվում

Ավելի քան 40 միլիոն մարդ ԱՄՆ-ում չքավոր է համարվում
Միացյալ Նահանգներում ավելի  քան** **40 միլիոն մարդ, կամ ամեն ութերորդ բնակիչը համարվում է չքավոր: Ընդ որում Սպիտակ տան ներկայիս վարչակազմի վարած քաղաքականության հետեւանքով այդ թիվը կարող է աճել: Այս մասին հայտարարել է հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնը: Ինչպես փոխանցում է Интерфакс լրատվական գործակալությունը, բանն այն է, որ Միացյալ Նահանգներում քաղաքացիների սոցիալական կարգավիճակի փոփոխությունը բավական բարդ պրոցես է, մինչդեռ մյուս հարուստ եւ զարգացած երկրներում մեկ սոցիալական կարգավիճակից անցումը մյուսին բավական դյուրությամբ է տեղի ունենում: Նշվում է, որ Սպիտակ տան նոր քաղաքականությունը կարող է բերել նրան, որ չքավոր ամերիկացիների 20%-ը հատեն ծայրահեղ աղքատության սահմանագիծը: