Պերուի նախագահը հրաժարվել է պաշտոնաթող լինել

Պերուի նախագահը հրաժարվել է պաշտոնաթող լինել
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել է պաշտոնաթող լինել իր անձի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալից հետո: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: «Իբրեւ պերուացիների նախագահ`չեմ հրաժարվի ոչ մի պատվից, ոչ իմ դավանած արժեքներից»,- հայտարարել է Կուչինսկին` ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:



Հիշեցնենք, որ չորեքշաբթի հարավ-ամերիկյան այդ երկրում սկանդալ սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունը 4,8 միլիոն դոլար է վճարել երկու ընկերությունների, որոնք կապ ունեն նախագահ Պեդրո Կուչինսկու հետ եւ մատուցում են խորհրդատվական ծառայություններ: Նախագահն ինքը ժխտում է այն, որ առաջ է մղել Odebrecht-ի շահերը: Այս սկանդալի ֆոնին տեղի ընդդիմությունը պահանջել է, որպեսզի նախագահը անհապաղ հրաժարական ներկայացնի:



Եթե սկսվի հատուկ հետաքննություն, ապա Կուչինսկին կդառնա երկրորդ նախագահը, ով տհաճ իրավիճակում է հայտնվել Odebrecht-ի պատճառով: Կուչինսկու նախորդը` Օլյանտա Ումալան եւս հեռացավ նախագահի պաշտոնից 2016-ին, կրկին համանման մեղադրանքներով, այն տարբերությամբ միայն, որ նրա Ազգային կուսակցությունը ֆինանսական միջոցներ էր ստացել եւ տվյալ բրազիլական ընկերությունից եւ վենեսուելական եւ մի շարք այլ օտարերկրյա կորպորացիաներից: