ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Ռուբեն Մելքոնյանը

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Ռուբեն Մելքոնյանը
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր 21 կողմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: 



Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է:



Նա մինչեւ ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար էր: