Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատարել

Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Նա նաև աստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում: Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից: Подробнее: https://shabat.am/am/article/152206/Bako-Sahakyany-mi-sharq-nor