Գյումրիում կրքերը չեն հանդարտվում

Գյումրիում կրքերը չեն հանդարտվում

Չնայած, ըստ որոշ տեղեկությունների, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու Շիրակի համալսարանի ռեկտոր, Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը բավականին մտերիմ են, սակայն վերջին աղմուկից հետո նախարարն ստիպված էր ստուգումներ սկսել բուհում, քանի որ անձամբ Սերժ Սարգսյանն է դա հրահանգել։ Իսկ Շիրակում իրավիճակը բավականին բարդ է, քանի որ բազում շահեր են բախվում այս հարցում։ Նախ Գյումրիի ՀՀԿ կառույցն է՝ հին հանրապետականներ Սուքիաս Ավետիսյանի եւ Բորիս Ալեքսանովի ղեկավարությամբ, համարում, որ Սահակ Մինասյանն իրենց խայտառակում է, եւ ռեկտորի պաշտոնը նրա տեղը չէր։ Ապա այստեղ որոշակի հետաքրքրություններ ունեն նաեւ ԱԺ հանրապետական պատգամավորներ Արման Սահակյանն ու Սամվել Ֆարմանյանը։ Որքան էլ վերջինս հերքի, Գյումրիում կասկածներ ունեն, որ նա ռեկտորի պաշտոնում տեսնում է համալսարանի դասախոս իր քրոջը։ Իսկ Արման Սահակյանը, հակառակը՝ պաշտպանում է Մինասյանին։