Դոն Պիպոյի ու Վստրեչի ապերի գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Դոն Պիպոյի ու Վստրեչի ապերի գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նոր անձի են ձերբակալել։ Նրա անունը մեզ պարզել չհաջողվեց, սակայն հայտնի է, որ նա հետախուզման մեջ էր։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց մեր տեղեկությունը։ «Հետախուզվողը հայտնաբերվել է», - ասաց նա։ Քննության շահերից ելնելով նրա, ինչպես նաև գործով կալանավորված երեք անձանց անունները գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ կալանավորվածները վարձու մարդասպաններ են և ամենայն հավանականությամբ, պատկերացում չեն ունեցել Դոն Պիպոյի և մեկ այլ հեղինակության՝ Վստրեչի Ապերի, Արամ Վարդանյանի դեմ նախապատրաստվող մահափորձի դրդապատճառների մասին։



Հիշեցնենք, որ իրավապահներին հաջողվել է տեղեկանալ դրա մասին և կանխել։ Էջմիածինցի մեծահարուստ Դոն Պիպոն վերջին տարիներին բնակվում էր Իտալիայում։ Օրերս եկել էր Հայաստան։ Եւ նա, և Վստրեչի Ապերը նախկինում ևս հայտնվել են քիլլերների թիրախում։ Լուրեր են տարածվում, որ մահափորձի նախապատրաստումը քրեական աշխարհի խմբավորումների միջև ռազբորկաների հերթական դրվագն էր։ 



Սյուզան Սիմոնյան