Պարոն նախարար, ինչ անում, ձեզ համար եք անում․․․

Պարոն նախարար, ինչ անում, ձեզ համար եք անում․․․

․Երբ գին են բարձրացնում, էլ տեղ չկա՝ ինչ որ բան ասելու, հիմնավորելու․․․



Ասված յուրաքանչյուր խոսք դառնում է օդում բաց թողնված պղպջակի նման մի բան։



Մնացել է մի ձև՝ հանրությանը « մատների վրա ֆռռացնել», փորձել համոզել՝ ինչ անում, ձեզ համար ենք անում։ Եթե ծխախոտը չթանկացնենք, շատ կծխեք և ձեր առողջությունը կքայքայեք։



Հեռուն չգնամ։ Լսենք առողջապահության նախարար Լևոն Ալթույանին։ Ահա թե ինչպես է բացատրում ծխախոտի թանկացումը․



«Ծխախոտը ոչ առաջին անհրաժեշտության ապրանք է, և այն ոչ մի կերպ չի վատթարացնի կյանքի որակը, հակառակը՝ կբարելավի»:



Շնորհակալ ենք հարգելի նախարար։ Համոզելու համար գոնե մի օրինակ բերեք, որ առաջին անհրաժեշտության որևէ ապրանք էժանացել է՝ ասենք հացը, կարագը, շաքարավազը, ձուն, աղը․․․ Երբ մարդիկ իրենց մաշկի վրա զգան, որ իրենց առողջության մասին եք անհանգստանում, առաջին անհրաժեշտության ապրանքների վրա՝  առողջական տեսանկյունից՝ հարց բարձրացնելով,  կհամաձայնվեն ձեզ հետ։ Ու ձեր բացատրությունը հիմք կունենա։ Ախր օր չկա, որ խանութ չմտնես ու մի բացականչական նախադասություն չասես՝ վա՜յ, կարագն ինչքան է թանկացել, պանիրը կարագի գին է դարձել, վա՜յ, միսն էլ է թանկացել․․․



Նման դեպքում ձեր հիմնավորումները թվում են սին ու մարդիկ ասում են՝ ինչ անում, ձեզ համար եք անում․․․



ՀԳ Հիմա էլ  ՀԻմա էլ մեր առողջության մասին մտածելով` առողջապահական ծառայություններն եք թանկացնելու: Ինչ անում, մեր համար եք անում, որ երբեք չհիվանդանանք։ Սա էլ ընթերցողն է գրում։ 



Հասմիկ Բաբաջանյան