Պատուհանից դուրս նայելը փրկում է, Գագիկ

Պատուհանից դուրս  նայելը  փրկում է, Գագիկ

Գագիկ Սուրենյանի գրառումն է․



Gagik Surenyan
Սրանից մոտ 14 տարի առաջ էր:
Նոր էի ընդունվել աշխատանքի: Հերթապահ օդերևութաբանը, որը շատ խստապահանջ, բայց հումորով տիկին էր, արդեն 50 տարի աշխատում էր Հիդրոմետ ծառայությունում:



Զանգ եկավ, տիկինը հեռախոսազանգին շատ տարօրինակ պատասխան տվեց. «Լուսամուտից նայիր, հենց կտրվի դուրս արի»:
Հետաքրքրությունից հարցրեցի, թե՝ ինչ էին ուզում, տիկին Լենա: Պատասխանեց, որ զանգահարողը հարցնում էր՝ « ուժեղ անձրևա, երբ կկտրվի, տեղ եմ ուզում գնալ», ես էլ ասացի` լուսամուտից նայիր, հենց կկտրվի դուրս արի»: )))))))))))))))))))))))))))



Գագիկին կուզեի ասել, որ պատուհանից դուրս նայելը, իրոք, փրկում է ու ամենաճիշտ կանխատեսման ձևն է։



Մի քանի տարի առաջ էր։ Ուղիղ եթերով հաղորդում էին, որ Երևանում առանց տեղումների եղանակ է։ Այնինչ մեծ- մեծ փաթիլներով առատ ձյուն էր տեղում։



Ասում են՝ օպերատորը ձեռ ու ոտով հաղորդավարուհուն հասկացնում էր, որ պատուհանից դուրս նայի։



Վերջը հաղորդավարուհին նայում է  պատուհանից ու ժպտալով ասում՝ հենց այս պահին ձյուն է տեղում․․․



ՀԳ Այնպես որ պատուհանից դուրս նայելը, իրոք, փրկում է, Գագիկ։