Թուրքիան եւ Քաթարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան եւ Քաթարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան եւ Քաթարը համատեղ զորավարժություն կանցկացնեն Քաթարի Էմիրության տարածքում, որին կմասնակցի 250 թուրք զինվորական եւ առնվազն 30 միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը: Զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա ցամաքային զորքերի մասնակցությամբ, իսկ արդեն երկրորդ փուլում կմիանան նաեւ ռազմա-ծովային ուժերի ստորաբաժանումները: Այս նպատակով Քաթարի Համադ նավահանգիստ է ժամանել թուրքական F-496 TCG «Gokova» ֆրեգատը 214 զինվորականներով:



Զորավարժություններն անցկացվում են թուրք-քաթարական ռազմական գործակցության շրջանակներում: Զորավարժությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 8-ը: Նշենք, որ վերլուծաբանները այս զորավարժությունները համարում են ընդդեմ արաբական քառյակի ուժի ցուցադրություն: