Նիկոլա Սարկոզիին մեղադրում են կաշառակերության մեջ

Նիկոլա Սարկոզիին մեղադրում են կաշառակերության մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրում են Քաթարի տարբեր ֆոնդերից կաշառք ստանալու մեջ այն բանից դիմաց, որ օգնել է լոբբինգ անել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու հայտը: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը՝ մանրամասնելով, որ ֆրանսիական դատախազությունը այս առնչությամբ արդեն իսկ նյութեր է նախապատրաստել եւ սկսելու է քննություն: Ըստ հրապարակման, Սարկոզին նաեւ օժանդակել է Qatari Diar-ին 2010-ին ֆրանսիական Veoliain-ում բաժենմաս ձեռք բերելու հարցում: Նշենք, որ բացի այս Սարկոզիին մեղադրում են նաեւ իր նախագական նախընտրական քարոզարշավի ժամանակ անօրինական ֆինանսական միջոցներ օգտագործելու եւ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից մի քանի միլիոնի կաշառք ստանալու մեջ: