Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Մարգո Ռոբին Բարբիի դերի համար

Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Մարգո Ռոբին Բարբիի դերի համար

«Բարբի» ֆիլմն ամբողջ աշխարհում թողարկվել է հուլիսի 21-ին: Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Մարգո Ռոբին։ Variety-ի փոխանցմամբ՝ 33-ամյա  դերասանուհին գլխավոր դերի համար ստացել է մոտ 50 միլիոն դոլար։

«Բարբի» ֆիլմը, որը լայն քննարկվում էր դեռևս դեռեւս պրեմիերայից առաջ, մեծ հաջողություն ունեցավ ու ըստ լրատվամիջոցների՝ արդեն ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել վարձույթում։

Հարկ է նշել, որ Ռոբին բացի գլխավոր դերից, նկարահանումներին մասնակցել է նաև որպես կինոնկարի պրոդյուսեր։ Նշենք, որ պրեմիերայի առաջին օրերին «Բարբի»-ն վաստակել է մոտ 155 մլն դոլար։