ՀԱԿ-ը երկու տարեկան է

ՀԱԿ-ը երկու տարեկան է
Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած կառույցը՝ Հայ ազգային կոնգրեսը, դարձավ երկու տարեկան: 2008-ի օգոստոսի 1-ին հիմնադրված ՀԱԿ-ը լուրջ դերակատարում ունեցավ մեր կյանքում՝ լարված պահեց իշխանություններին, կենսունակ դարձրեց քաղաքական դաշտը, հույս ներշնչեց հասարակ մարդկանց: Բայց 2 տարին լուրջ տարիք է՝ որակական փոփոխությունների, հասունացման եւ վճռական քայլեր կատարելու համար: Եթե այդ փոփոխություններն ուշանան, ընդդիմադիր դաշտում կարող է նոր խաղացող հայտնվել, իսկ պասիվ-հայեցողական պայքարի "կոնգրեսական" մեթոդները կանցնեն պատմության գիրկը: