Քոբուլեթիի ճանապարհին վթարվել է հայ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը

Քոբուլեթիի ճանապարհին վթարվել է հայ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը
Երեկ՝ օգոստոսի 11-ի երեկոյան, Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Քոբուլեթի - Երեւան մարդատար ավտոբուսը: Մեքենան, Վրաստան-Հայաստան սահմանին չհասած, շեղվել եւ դուրս է թռել մայրուղուց` հայտնվելով եգիպտացորենի դաշտում: Նախնական տվյալներով` պատահարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, վերջինս ննջել է ղեկին: Տուժածներից մի քանիսը NEWS.am-ին հայտնեցին, որ Քոբուլեթիից վերադարձող հայ տուրիստները ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել բաց դաշտում:



Մինչեւ լուսադեմ տուրիստական գործակալությունը որեւէ օգնություն չի ցուցաբերել զբոսաշրջիկներին եւ տրանսպորտային միջոց չի ուղարկել ուղեւորներին տեղափոխելու համար: Ավտոբուսում եղել են նաեւ երեխաներ: Բարեբախտաբար զոհեր չկան:



Ավտոբուսը պատկանել է NED tour տուրիստական գործակալությանը: Տուժածներից մի քանիսը տաքսիով արդեն հասել են Երեւան: Մյուսների ճակատագիրը հայտնի չէ: Պատահարը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում: