Ո՞ւր է բազմաչարչար հայերենը

Ո՞ւր է բազմաչարչար հայերենը
Խանջյան-Վարդանանց խաչմերուկում տեղադրված այս ցուցանակն ազդարարում է նոր սրճարանի մասին: Հասկանալի չէ, թե ուր է նայում Լեզվի տեսչությունը. ոչ մի հայերեն բառ: Լավ է, անշուշտ, որ ինչ-որ նոր բան է ստեղծվում, բայց ինչո՞ւ անպայման «Լեզվի մասին» օրենքի խախտումով: Մինչ մենք վիճում ենք օտարալեզու դպրոցների բացվել-չբացվելու թեմայով, օտար լեզուն, փաստորեն, առանց հրավերի ներխուժել է մեր կյանք եւ զբաղեցրել իրեն չպատկանող տարածքը: