Փակեք այդ էջը

Փակեք այդ էջը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է «Facebook»-ի ադմինիստրացիային, բողոքելով ՄԻՊ անունով բացված էջի կապակցությամբ: «Հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  էջը՝ HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA,  կարող է մոլորության մեջ գցել «Facebook»-ից օգտվողներին եւ հատկապես մեր  բազմաթիվ դիմումատուներին: Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ  այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասն անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:



Ավելին` մեր աշխատակիցները,  հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ: Մենք մեր անհանգստությունը եւ բողոքն ենք հայտնում վերոնշյալի  կապակցությամբ եւ պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»: