Վանի նահանգապետը խոստովանել է, որ 1915թ. Վանում ավելի շատ հայ է ապրել, քան Երեւանում

Վանի նահանգապետը խոստովանել է, որ 1915թ. Վանում ավելի շատ հայ է ապրել, քան Երեւանում
Վանում տուրիզմին, առեւտրին եւ արդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու եկած Թուրքիայի Քոջաելի նահանգից ժամանած գործարարների մոտ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե մինչեւ 1915-ը Վանում ավելի շատ հայ է ապրել, քան Երեւանում։



Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝  Վանի նահանգապետը հյուրերին ներկայացրել է Վանի տուրիստական նշանակության պատմամշակութային արժեքները՝ նշելով, որ  այդ ցանկում հայերի համար մեծ կարեւորություն է ներկայացնում Աղթամարի եկեղեցին եւ Վանի տարածքում գտնվող այլ հայկական եկեղեցիները։



«Մինչեւ 1915-ը Վանի բնակչության 40 տոկոսը կազմել են հայերը։ Այստեղ հոծ հայ բնակչություն է ապրել։ Այստեղ ավելի շատ հայ կար, քան Երեւանում։ Երեւանում էլ մահմեդականներ են ապրել»,-նշել է Վանի նահանգապետը։



News.am