Չկային միայն Հրանտ Մաթեւոսյանի ժառանգները

Չկային միայն Հրանտ Մաթեւոսյանի ժառանգները
Ուրբաթ օրը Նկարիչների միության ցուցասրահում «Լոռվա ձոր» հայրենակցական միության կազմակերպած Լոռվա թեմաներով աշխատանքների ցուցահանդեսին, որը նվիրված էր Հրանտ Մաթեւոսյանի 75 ամյակին, ներկա էին շատերը՝ մշակույթի նախարարն ու Գրողների միության նախագահը, գլխավոր դատախազը, Սերգո Երիցյանն ու Լեւոն Սարգսյանը: Իսկ Սոս Սարգսյանի ներկայությունից ուրախացած մանուկները շտապում էին հավերժանալ հայտնի դերասանի հետ: Չկային միայն Հրանտ Մաթեւոսյանի ժառանգները: