Սարկոզին լուրջ կոմպլեքսավորվում է իր հասակից

Սարկոզին լուրջ կոմպլեքսավորվում է իր հասակից
Բրիտանական The Daily Mail-ը բռնացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` իր ցածր հասակը քողարկելու հերթական փորձի վրա: Նախագահի արարողակարգային ծառայությունը Սարկոզիի` Նյու-Դելի կատարելիք այցի շրջանակներում նրա անվտանգությունն ապահովելու համար խնդրել է ցածրահասակ թիկնապահներ տրամադրել: Նման իրավիճակներ արձանագրվել էին Սարկոզիի` Տուլուզ, Նորմանդիա կատարած այցերի ժամանակ, ինչպես նաեւ բավական զավեշտալի դեպք էր տեղի ունեցել 2009թ.` երկրորդ ճակատի բացման տոնախմբությունների ժամանակ Սարկոզիին նկատել էին 15 սանտիմետրանոց ոտնակի վրա կանգնած: Սարկոզին իր հասակով զիջում է ոչ միայն իր գործընկերների մեծամասնությանը եւ սեփական կնոջը, այլեւ նույնիսկ իր հռչակավոր նախնուն` Նապոլեոնին: Ավելին, նա ընդամենը մի փոքր է բարձր հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրից եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւից: