Երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել

Երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել
Իրանի հարավ-արեւմուտքում գրանցված 6.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել: Տեղեկան լրատվամիջոցների փոխանցմամբ`երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող առնվազն 3 գյուղի տներն ամբողջովին ավերվել են, հնարավոր է` հարյուրավոր մարդիկ են մնացել փլատակների տակ: Փրկարներն աշխատանքներ են տանում տեղում: Ըստ նախնական տվյալների` 25 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Նշենք, որ Իրանի հարավ-արեւմուտքում բավականին հաճախ են երկրաշարժեր գրանցվում: Այստեղ վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել 2003 թվականին, որի արդյունքում 31 մարդ էր զոհվել: