Ալբանիայում ներքաղաքական վիճակը սրված է. վարչապետը չի մեկնի Ստրասբուրգ

Ալբանիայում ներքաղաքական վիճակը սրված է. վարչապետը չի մեկնի Ստրասբուրգ
Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան չեղյալ է հայտրարել Ստրասբուրգ կատարելիք իր այցը, ուր այսօր նախատեսվում էր նրա ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացրել է ԵԽ մամլո ծառայությունը: Պատճառը պաշտոնապես չի հայտնվել, սակայն Բարիշայի քայլը տեղի է ունեցել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի ֆոնին:



Այն սրվել է մասնավորապես հունվարի 21-ի փողոցային բախումներից հետո, որի ժամանակ 3 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 100-ը ստացել էին վնասվածքներ: Ենթադրվում էր, որ Ստրասբուրգում նախատեսված իր ելույթի ժամանակ Բարիշան հանդես էր գալու շվեյցարացի խորհրդարանական Դիկ Մարտիի` Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի վերաբերյալ զեկույցի հերքմամբ: Ավելի վաղ Ալբանիան եւ Կոսովոն դատապարտել էին այդ զեկույցը: