Ուսման վարձի խնդիրը լուծված է

Ուսման վարձի խնդիրը լուծված է
Սիրելի ընթերցողներ, «Հրապարակ» օրաթերթի  հունվարի 19-ի նյութերից մեկն էլ իմ բաց նամակն էր՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր կօգնեին ինձ՝ վճարելու ուսմանս վարձը, կանխելով Ֆրանսիական համալսարանից դուրս մնալս: Բարի կամքի տեր մարդիկ արձագանքեցին` աջակցության պատրաստակամություն հայտնելով. ոմանք տարածեցին բաց նամակս, ոմանք էլ ֆինանսական օգնություն տրամադրեցին, որի շնորհիվ ես հնարավորություն ստացա շարունակելու ուսումս:



Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին: Առանձնահատուկ շնորհակալություններ «Հրապարակ»-ի խմբագրությանը, «Արտու-Գազ» ու արգենտինական «Կորիտեկ» ընկերություններին, պարոն Ռալֆ Յիրիկյանին եւ բոլոր նրանց, ում շնորհիվ լուսաբանվեց իմ նամակը:



Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ