Բողոքի ալիքը հասավ Յեմեն. ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը

Բողոքի ալիքը հասավ Յեմեն. ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը
Հազարավոր մարդիկ չորեքշաբթի դուրս են եկել Յեմենի մայրաքաղաքի փողոցներ` պահանջելով նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 1978 թվականից, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Սանայի տարբեր շրջաններում հավաքված ցուցարարները կարգախոսներ են վանկարկում եւ  պաստառներ պահուն «Ոչ նախագահական ժամկետի ավելացմանը», «Ոչ նախագահի պաշտոնը սերունդներին փոխանցելուն», «Փոփոխությունների ժամանակն է», հաղոդում է  РИА Новости գործակոլությունը:



Համաձայն «Ընդհանուր հանդիպում» ընդիմադիր բլոկի, ցույցերը կազմակերպվել են մայրաքաղաքի 4 տարբեր շրջաններում, որ շեղեն իրավապահների ուշադրությունը: Այդպիսի վայրերից մեկն է դարձել համալսարանի հարակից տարածքի հրապարակը: Վերջին անգամ Սալեհը դարձել է Յեմենի նախագահ 2006 թվականին 7 տարի ժամկետով: Համաձայն ընտրությունների պաշտոնական տվյալների, նրա օգտին քվեարկել է ընտրողների 77,17%: