Հնդկաստանում ողջ-ողջ այրել են բարձրաստիճան պաշտոնյայի

Հնդկաստանում ողջ-ողջ այրել են բարձրաստիճան պաշտոնյայի
Հարյուր հազարավոր հնդիկ պաշտոնյաներ չեն ներկայացել աշխատանքի՝ ի նշան բողոքի Յաշվանտ Սոնավանե անունով բարձրաստիճան կառավրչի սպանության դեմ։ Երեքշաբթի օրը Սոնավանեին կենդանի այրել են Մախարաշտրա նահանգում։ Պաշտոնյան գտնվում էր հետաքննության տակ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։ Նրա սպանությունը հուզումների մեծ ալիք է բարձրացրել։ Արդեն ձերբակալվել են 9 կասկածյալներ։ Իշխանությունները գտնում են, որ նրանք կապված են այսպես կոչված վառելանյութի մաֆիայի հետ, որի անդամները բենզին են գողանում, ապա վաճառում՝ նախապես դրան կերոսին խառնելով։