Մեթյու Բրայզան երդում տվեց

Մեթյու Բրայզան երդում տվեց
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Վաշինգտոնում երդում է տվել, Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամլո խոսնակ Քիս Բինը: Միեւնույն ժամանակ, Բինի խոսքերով, Սպիտակ տունը Մեթյու Բրայզայի թեկնածությունը  ուղարկել է ԱՄՆ սենատ քվեարկության:



Ըստ Բինի, դա նշանակում է, որ Բրայզան մինչեւ սենատի մյուս նստաշրջան (2011թ. դեկտեմբեր) կաշխատի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Եթե սենատը հաստատի նրա թեկնածությունը, Բրայզան կպաշտոնավարի 3 տարի, ասել է Բինը: Բրայզայի Ադրբեջան մեկնելը նախատեսված է փետրվարի սկզբին: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է մնացել 2009թ. հուլիսից՝ նախկին  դեսպան Էնդի Դերսիի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: