Նշանակվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը

Նշանակվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը
ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել Խորդի Կսուկլա ի Կոստան: Որոշումը կայացվել է ուրբաթ օրը ԵԽԽՎ բյուրոյի  նիստում: Ինչպես նշել էինք, 2005թ. ԵԽԽՎ-ն ընդունել էր թիվ 1416 բանաձեւը, ըստ որի` անհրաժեշտ էր ստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով:



Ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսոնի մահից հետո այս կառույցի գործունեությունը դադարեցվել էր, սակայն վերականգնման հարցն արդեն գտնվում է ԵԽԽՎ բյուրոյի օրակարգում: Իսպանացի պատգամավորի օգտին քվեարկել են բոլոր պատգամավորները, բացառությամբ հայկական պատվիրակության: Քննարկումներից  հետո Բյուրոն որոշում է կայացրել վերականգնել ենթահանձնաժողովի աշխատանքները: