Մեդվեդեւը ստորագրել է ՀՍԿ պայմանագրի վավերացման մասին օրենքը

Մեդվեդեւը ստորագրել է ՀՍԿ պայմանագրի վավերացման մասին օրենքը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է հարձակվողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Չորեքշաբթի օրենքը վավերացվել է Դաշնության Խորհուրդի կողմից: Երեքշաբթի այդ համաձայնությունը վերջնականորեն վավերացրել է Պետդուման:



«Մարտավարական միջուկային սպառազինության կրճատման մասին բանակցությունները կարող են վարվել միայն հաշվի առնելով ՀՍԿ պայմանագրի իրականացումը եւ այլ պարամետրեր, որոնք ազդելու են աշխարհի ռազմավարական կայունության վրա», - պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:



ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ասել է, որ պայմանագրի կնքումից հետո ոչ մի հրթիռ չի վերացվի, քանի որ պայմանագրում նշված սպառազինության մակարդակին Ռուսաստանը կմոտենա միայն 2018 թվականին: