Եգիպտական Սուեց քաղաքը ցուցարարների վերահսկողության տակ է

Եգիպտական Սուեց քաղաքը ցուցարարների վերահսկողության տակ է

Եգիպտոսում հեղափոխություն է մոլեգնում: Չնայած իշխանության կողմից ուժի կիրառմանը՝ երեքշաբթի օրվանից սկսված զանգվածային անկարգությունները երեկ իրենց կիզակետին են հասել: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկացմամբ, երկրի տարբեր քաղաքներում ոստիկաններն անցնում են ցուցարարների կողմի: Իսկ այն հատվածներում, որտեղ ոստիկանական ուժերը շարունակում են հավատարիմ մնալ երկրի իշխանությանը, դաժանաբար փորձում են ցրել ընդդիմադիրներին:



Ոստիկանները գործածում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռեզինե փամփուշտներ: Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են զոհված ցուցարարների մասին, որոնց թիվը դեռեւս ճշտված չէ, սակայն հասնում է տասնյակի: Սուեց քաղաքն արդեն անցել է ցուցարարների վերահսկողության տակ, ոստիկանները լքել են քաղաքը: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը պաշտոնավարում է ավելի քան երեք տասնամյակ:



Նշենք, որ Եգիտոսում չի գործում ինտերնետն ու բջջային կապը: Դրանք արգելափակվել են իշխանությունների պահանջով, այդ պատճառով էլ լրագրողները դժվարությամբ են տեղեկություններ հաղոդրում Կահիրեից: