Թուրքիայում նույնպես հակակառավարական խոշոր ցույցեր են սկսվել

Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ ջրանետեր օգտագործել, ցուցարարները պաշտպանվել են քարերով եւ փայտերով: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն, իրավապահների եւ ցուցարարների բախման հետեւանքով արդեն կան տուժածներ: Մարդկանց ստիպել է փողոց դուրս գալ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումը, որն առաջարկվել է խորհրդարանի հաստատմանը կառավարության կողմից: Նոր օրինագիծը ենթադրում է նվազագույն աշխատավարձի կրճատում:
Եթե այն ընդունվի, գործատուն իրավունք կստանա չորս ամիս չվճարել ուսանողների եւ ստաժորների աշխատանքի դիմաց: Բացի այդ, բարեփոխումն արգելում է աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք չունեն սոցիալական ապահովագրություն: Օրենքի իրարամերժ նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Անկարայում, այլեւ Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում, օրինակ` Ստամբուլում: Բախումներից տուժածների ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ:
Կարծիքներ