Այս դեպքում ո՞վ է «այ անբարոյականը»

Այս դեպքում ո՞վ է «այ անբարոյականը»
Օրերս երեւանցիների համար սովորական դարձած հերթական աղմկահարույց ծեծկռտուքն է գրանցվել պետական պաշտոնյայի անմիջական մասնակցությամբ: Այս անգամ միջադեպի «հերոսը» Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժիններից մեկի պետ Սուրեն Ղազարյանն էր:



Վերջինս, ով, ի դեպ, քաղաքական եւ քրեական շրջանակներում ոչ անհայտ օլիգարխ-պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի փեսան է, «քեֆը լավ» վիճակում «Շառլոտ» գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել հարեւան սեղանի մոտ նստած քրեական հեղինակություն Բոգոյի հետ:  Թեպետ միջադեպը մայրաքաղաքում լուրջ արձագանք է ստացել, սակայն մեր փառապանձ ոստիկանները սահմանափակվել են միայն տուրուդմփոցի մասնակիցների նկատմամբ թեթեւակի բացատրական աշխատանքներ իրականացնելով: Ասում են, որ սովորաբար նման դեպքերը ձեռքից բաց չթողնող մեր ոստիկանները բարիացել էին Ալրաղացի Լյովի զանգից հետո: Սա զարմանալի չէ, քանի որ վաղուց է հայտնի, որ հենց Ալրաղացի Լյովն է կադրային հարցեր լուծում ոստիկանական համակարգում: Հետաքրքիր է՝ այս դեպքում ո՞վ է, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «այ անբարոյականը»: