«Ժառանգությունը» Վանաձորում էր

«Ժառանգությունը» Վանաձորում էր
Երեկ «Ժառանգություն» կուսակցության  Վանաձորի գրասենյակում ասուլիս էին տալիս կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը եւ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Ա. Մարտիրոսյանը, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահության եւ դրա շուրջ կատարվող իրադարձություններից, ասաց. «Որոշ դեպքերում միանման գնահատականներ ունեցանք  եւ իշխանական դաշտի կողմից, եւ ընդդիմության որոշ շրջանակներից», ինչը խիստ զարմացրել էր նրանց։



Սակայն դրական բան էլ կար, օրինակ՝ «հասարակության ակտիվացումը, արթնացումը, եւ երկրորդ՝ ընդդիմության որոշակի հատվածների մոտ միասնական գործողությունների իրականացման ցանկության առկայություն»։ Պատգամավորի ասելով՝ Հովհաննիսյանի ծոմապահության օրերին 18 հազար մարդ է եղել Ազատության հրապարակում։ Նրա կարծիքով, «կարծես թե ընդդիմության տարբեր հատվածների միջեւ երկխոսություն է սկսվում»:



Չնայած «եւ իշխանությունը, եւ ընդդիմության որոշ շրջանակներ Րաֆֆի Հովհաննիսյանի այս մաքուր քաղաքական ակցիան վերագրեցին՝ մի մասը PR, մյուս մասն ինչ-որ կրոնական հավատքի հետ կապեցին, որը բացարձակապես տեղին չէր»։ Ռուբեն Հակոբյանն էլ ասաց. «Երբեք մեր պետականությունն այսքան վտանգված չի եղել, երբեք այսքան լուրջ մարտահրավերներ չեն եղել մեր պետության թե ներքին, թե արտաքին քաղաքական դաշտում»։