Մազմանյանին հրավիրատոմս չեն ուղարկել

Մազմանյանին հրավիրատոմս չեն ուղարկել
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մազմանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենց՝ «Գոյ» թատրոնին երբեք չեն հրավիրում հայաստանյան փառատոններին, ինչը զարմացրել էր «Թատրոն X»-ի նախագահ Արա Խզմալյանին, նախ, որ «Թատրոն X»-ը չի հրավիրում որեւէ մեկին, այլ ընդունում է մասնակցության հայտեր, հետո էլ. «Ամենաշատը ինձ զարմացրել էր այն, որ ռեկտորի պաշտոնակատարն իրավունք չունի ի լուր աշխարհի հայտարարի, որ ես մեծամիտ մարդ եմ եւ մասնակցում եմ միայն դրսի փառատոններին: Ես համարում եմ, որ ռեկտորի մեծագույն խնդիրը երիտասարդությանը ներքին խնդիրների կարգավորմանը ներգրավելն է, պարտադրել մասնակցել քննարկումներին, իսկ արտասահմանյան փառատոններին մենք էլ ենք մասնակցում, մենք էլ գիտենք ինչ որակ է, այնպես չէ, որ այն, ինչ դրսից է, լավ որակի է: Կարծում եմ՝ լծակներ ունեցող մարդիկ պետք է խթանեն երիտասարդության մասնակցությունը նման փառատոններին ու օգնեն կարգավորել այդ խնդիրները»,-ասում է Խզմալյանը: