Բանակի օրը չստացածն Անկախության օրը կստանաք

Բանակի օրը չստացածն Անկախության օրը կստանաք
Այս տարի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, որոշ զինվորականներ ակնկալել են, որ իրենց կոչումներ ու պարգեւներ են տալու, սակայն նրանց է փոխանցվել Սերժ Սարգսյանի պատասխանը՝ «Բանակում պատահարները շատ են, կոչումների հույս չունենաք»: Պաշտպանության նախարարության համակարգում  զինվորականներին հանգստացրել են, թե՝ ոչինչ, կստանաք սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը: Չէ որ այս տարի կլոր տարեդարձ է՝ 20 տարի: Նախատեսվում է նաեւ, որ այդ օրը շքեղ զորահանդես է լինելու, որի ժամանակ աշխարհին ու հատկապես մեր հակառակորդներին ցուցադրվելու է մարտական հզոր տեխնիկա: Այսօրվանից արդեն ՊՆ-ում զորահանդեսին են պատրաստվում: