Սարկոզին զրահապատ «մերսեդես» է վաճառել Քադաֆիին

Սարկոզին զրահապատ «մերսեդես» է վաճառել Քադաֆիին
Մինչեւ Լիբիայի ռմբակոծումը սկսելը նախագահ Սարկոզին Մուամար Քադաֆիին է վաճառել գնդապետին գրեթե անխոցելի դարձնող «մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հատուկ մոդել: Թշնամական ռադարների աշխատանքը խափանող Էլեկտրոնային համակարգերով հանդերձված զրահապատ ավտոմեքենան Քադաֆիին արդեն կես տարի է՝ օգնում է խուսափել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից: 2007թ. Նիկոլա Սարկոզին, ով այն ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր, հավանություն է տվել Քադաֆիին 5,5 մլն դոլար արժողությամբ «մերսեդես»-ը վաճառելու որոշմանը: 2008 թ., արդեն որպես նախագահ, նա վերջնականապես հաստատել է գործարքը:



Ավտոմեքենայի ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս գնդապետին ոչ միայն կապ պահպանել իրեն հավատարիմ զորքերի հետ, այլեւ անտեսանելի մնալ թշնամու համար:



Mediapart ֆրանսիական կայքի փոխանցմամբ՝ ավտոմեքենայում կա հատուկ վանդակ, որը պաշտպանում է էլեկտրոնային դաշտերից: Բացի այդ, Քադաֆիի «մերսեդես»-ի էլեկտրոնային սարքավորումները խլացնում են 100 մ տրամագծով բոլոր ռադիոհաճախականությունները, իսկ ամուր զրահը հուսալի պաշտպանություն է ապահովում ուղեւորներին հնարավոր հարձակումներից:



Ի դեպ, երեք տարի առաջ ֆրանսիացիներն այս «մերսեդես»-ից բացի Տրիպոլիին վաճառեցին 40 մլն դոլար արժողությամբ էլեկտրոնային համակարգ, որը թույլ էր տալիս Քադաֆիի ռեժիմին վերահսկել լիբիացիների էլեկտրոնային նամակագրությունը: