Ինչ կարդալ սեպտեմբերի 22-ի «Հրապարակում»

Ինչ կարդալ սեպտեմբերի 22-ի «Հրապարակում»
Անգամ սեպտեմբերի 21-ին ոչ ոք չխոստովանեց, որ  Հայաստանն ինքն է….



ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում ռուսական դրոշի ներքո ռուս սահմանապահների քայլերթի դեմ պայքարողները Անկախության օրվա առաջին կեսին ոստիկանությունում էին:



Հայ ազգային կոնգրեսն Անկախության 20-ամյակը տոնեց  ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ Հրազդանի կիրճում: Առաջին նախագահը մեկ-երկու գավաթ գինի վայելեց իր կողմնակիցների հետ եւ հայտարարեց, որ չորրորդ անգամ անկախությունը վերականգնելու է ներկայիս սերունդը:



«Ֆեյսբուքի» անկախությունը. սոցկայքի օգտատերերի մտքերն  ազատության, անկախության մասին:



Զորահանդեսից հետո Արամ Պաչյանն է պտտվել Երեւանի փողոցներով եւ, նկատելով մանուկների թշիկներին ներկված եռագույնները, երջանիկ, անհոգ, պսպղուն դեմքերը, ուզում է հավատալ, որ 20 տարի անց գոնե այդ փոքրերի համար Հայաստանն իսկական պետություն կդառնա:



20 տարին՝ 2.500 նիշով. արձակագիր Կարինե Խոդիկյանի անկախության վերլուծությունը:



Հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, փոշմանել է, որ ուշ է անդամակցել ՕԵԿ-ին, եւ մտադրություն ունի պատգամավոր դառնալ:



Բացի սրանից, այլ հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 22-ի համարում: