Ընդդեմ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի

Ընդդեմ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի
Փաստաբան Հակոբ Ճարոյանը պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի: Վերջինս Ճարոյանին «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անվանել է խելագար՝ ի պատասխան խոշոր չափերի հասնող կաշառակերության մեջ մեղադրանքի: Երեկ դատական նիստը չի կայացել: