Գերմանացիները կախում ունեն ինտերնետից

Գերմանացիները կախում ունեն ինտերնետից
14-64 տարեկան 560.000 գերմանացի անկարող է կառավարել ինտերնետում անցկացրած ժամանակը: Երկու գերմանական համալսարանների անցկացրած հետազոտությունը բնորոշում է վեբ-կախումը որպես իրականութունից փախչելու դրսեւորում: «Մարդիկ, որոնք չեն ինքնահաստատվել, ում համար դժվար է իրական կյանքում շփվել եւ ընկերներ ունենալ, ավելի լավ են իրենց զգում համացանցում», - ասել է հետազոտողներից մեկը: Գիտնականները հայտնել են, որ երկրի կառավարությունը սկսել է «այդ կախումը բուժելուն» ուղղված հատուկ ծրագիր մշակել: