Ավտոբուսը բախվել է BMW-ին. կա 3 վիրավոր

Ավտոբուսը բախվել է BMW-ին. կա 3 վիրավոր
Մոտ մեկ ժամ առաջ ավտովթար է գրանցվել Վանաձոր քաղաքում: Կարեն Դեմիրճյան փողոցում միմյանց են բախվել քաղաքային 8 համարի երթուղին սպասարկող PAZ մակնիշի 0617 Լ համարանիշի ավտոբուսը և BMW 728 մակնիշի 36 ԼՕ 862 համարանիշի մեքենան: Վթարի արդյունքում ավտոբուսում եղել են բազմաթիվ ուղևորներ, որոնք սակայն չեն տուժել, իսկ ահա BMW-ի վարորդը և մեքենայում գտնվող ևս երկու ողեւորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ մեկ հիվանդաոցային համալիր:



Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Լոռու մարզ քննչական բաժնի քննիչ Տարոն Թադևոսյանը: Ականատեսները պատմել են, որ ավտովթարն առաջացել է մեկ այլ` 3-րդ ավտոմեքենայի մեղքով: Ըստ նրանց՝ այդ մեքենան եղել է ՎԱԶ-2106 մակնիշի կապույտ գույնի ավտոմեքենա, որի պատճառով էլ բախում է տեղի ունեցել: