Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելո՞ւ է

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելո՞ւ է
Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվի: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով` 10 տարվա ՀՀ քաղաքացիության խոչընդոտն այլեւս չկա: Թերեւu հարցը կքննարկվի «Ժառանգության» առաջիկա համագումարում: Մինչ այդ երեկ Գյումրիում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորել է ձեւավորել «ժողովրդին հնազանդ իշխանություն»: