Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 21-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 21-ի համարում
Երբ պառկեցին Զարուհին եւ Վարդգեսը, չգիտես ինչու, ոստիկաններն ակտիվացան. նախագահականում էլ ակտիվիստ կանայք գերադասեցին ընկնել:



Հայաստանի ատոմակայանի աշխատանքը վտանգի տա՞կ. ինչ են մտածում պատասխանատուները:



«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը ոչ ոք չի ճանաչում. շարունակվում են բանակային թեմաներով հակահարձակումները



«Մի՞թե իսպանական արքունիքի գաղտնիք է այն տխուր իրողությունը, որ մի շարք հայ  դեսպաններ, թողնելով հայրենիքը, սփռվել են աշխարհով մեկ` տուն-տեղ դնելով օտար ափերում». դիվանագետների աշխատանքին անդրադառնում է Արման Նավասարդյանը:



Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ Հայաստանի ճարտարապետների միության միջեւ անհամաձայնությունը խորանում է:



Երգչուհի Սոնա Շահգելդյանն ամեն ինչին հասել է իր ուժերով. նա ոչ հարուստ սիրեցյալ ունի, ոչ էլ հովանավոր:



Այս ամենի մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հետաքրքիր լուրեր «Հրապարակի» հոկտեմբերի 21-ի համարում: