Մարդահամարն ավարտվեց

Մարդահամարն ավարտվեց
Երեկ ավարտվեց մարդահամարը: 10 տարին մեկ անցկացվող այս միջոցառումը կանխատեսելի ավարտ ունեցավ: Մեր խմբագրությունում աշխատող 15 լրագրողներից առնվազն 10-ը չեն մասնակցել մարդահամարին եւ չեն լրացրել համապատասխան ձեւաթուղթը: Անկասկած, նույնը կպնդեն մեր երկրի բնակիչների մեծ մասը: ՀՀ պետբյուջեից մարդահամարի անցկացմանը հատկացվել է 1,4 միլիարդ դրամ, դրանից մի փոքր պակաս գումար են հատկացրել դոնոր կազմակերպությունները: Թե ինչի վրա է ծախսվել այդ հսկայական գումարը, կարելի է միայն կռահել: Բայց առաջիկա օրերին համապատասխան պաշտոնյաները հանդես կգան համապատասխան հայտարարությամբ եւ մեզ կավետեն մարդահամարի հաջող ավարտի մասին: