Կարեն Կարպետյանը կառաջադրվի

Կարեն Կարպետյանը կառաջադրվի
Երեկ մեզ հաջողվեց վերջնականապես ճշտել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունն Ազգային ժողովի ընտրություններում: Նա, բնականաբար, ընտրել է իր հայրենի Տաշիր մարզը, որտեղ Կարապետյաններին պատկանող «Տաշիր» ընկերությունը տարիներ շարունակ բարեգործություն է արել, ուստի առանձնապես մեծ ջանքեր թափելու անհրաժեշտություն էլ չի լինի: Այս տարածքում անցած ընտրություններում առաջադրվել եւ ընտրվել էր նրանց ազգականը՝ Սուրիկ Պողոսյանը, որը հոժարակամ կզիջի մանդատը: Այլ թեկնածուներ եւս հազիվ թե թիվ 32 ընտրատարածքում գրանցվեն: